Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ձյուն է գալու. Գագիկ Սուրենյան

13:05, կիրակի, 12 հունվարի, 2020 թ.
Ձյուն է գալու. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ երեկոյան ժամերին, Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։
     Հունվարի 12-ի երեկոյան հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 4-8սմ, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում՝ 8-13սմ։
     Երևանում՝ այսօր ուշ երեկոյան, կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-6սմ»։

43114 | 0
Facebook