Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Իներցիայով քլնգելը չի բխում պետության և պետականության շահերից». Ալեքսանդր Կոչուբաև

03:15, կիրակի, 12 հունվարի, 2020 թ.
«Իներցիայով քլնգելը չի բխում պետության և պետականության շահերից». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բալային համակարգի սահմանադրականությունը.

Հանրության շրջանում լայն տարածում է գտել այն թեզը, որ տուգանային միավորը (բալային համակարգը) հակասահմանադրական է: ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար: Սահմանադրական այս նորմը կիրառելի է նաև վարչական իրավախախտումների պարագայում (եվրոպական դատարանի պրակտիկայի իմաստով` կրկին դատվելու արգելքը չպետք է մեկնաբանվի ներպետական իրավունքում իրավունքի ճյուղերի համատեքստում, այլ առաջացող իրավաբանական հետևանքների և այս առումով կրկին դատվելու արգելքը լիարժեք կիրառելի է): Կրկին դատվելու նորմ-սկզբունքը չի ապահովագրում այն դեպքերը, երբ օրենսդրությունը պատիժ և պատասխանատվություն կիրառում է հիմնական և լրացուցիչ պատժատեսակներով: Այլ խոսքով, եթե իրավախախտման սանկցիան ունի հիմնական և լրացուցիչ պատիժ, դրանց միաժամանակյա կիրառումը չի կարող համարվել կրկին դատվելու արգելքի խախտում: Տուգանային միավորը (բալը) վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսված է որպես լրացուցիչ պատժատեսակ (թեև օրենսդրական ձևակերպումները իրավական որոշակիությանը նմանվող խնդիրներ ունեն): Սրա օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ վկայակոչված օրենսգրքի 24-րդ հոդվածը, որը հղում ունի պատժատեսակներին (տույժերին) հստակ վերապահում ունի հիմնական պատժատեսակների մասով, որտեղ տուգանային միավոր տույժի տեսակը ներառված չէ: Հետևաբար ճանապարային երթևեկության կանոնի խախտման համար նշանակվում է մեկ հիմնական պատիժ (օրինակ` տուգանք) և մեկ լրացուցիչ` տուգանային միավոր: Այնպես որ տուգանային միավորի կարգավորումը սահմանադրականության հետ կապված խնդիր չունի: Ավելին՝ այն միջազգային լավագույն փորձն է: Այս ռեֆորմը անպայման հաջողելու է, եթե վերջինիս հետ փոխկապակցված այլ կոմպոնենտները ապահովվեն (ճանապարհների որակ, տրաֆիկի կարգավորում, իրավագիտակցության բարձրացում, հասարակության առողջացում և այլն): Իներցիայով քլնգելը չի բխում պետության և պետականության շահերից: Անկախ քաղաքական քիմքից պետք է արձանագրել երկրի դրական զարգացումները: Եվ վերջում անպայման պետք է հիշել ռեֆորմի հեղինակներին, նրանք թավշյա դիլետանտներ չեն, այլ պետականամետ այրեր (Հովհաննես Քոչարյան, Արմեն Խաչատրյան և այլն)»:

| | |
2995 | 0
Facebook