Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Սաակաշվիլին պատմությունից հեռու է հազարավոր լուսնային տարիներ». Վահրամ Թոքմաջյան

00:05, կիրակի, 12 հունվարի, 2020 թ.
«Սաակաշվիլին պատմությունից հեռու է հազարավոր լուսնային տարիներ». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ՀՆԱ-ից գլուխ չեմ հանում, բայց Սաակաշվիլին էլ պատմությունից է հեռու հազարավոր լուսնային տարիներ: Էն խոսույթը, որը կիրառեց իր վերջին լայվում՝ անդրադառնալով Հայաստանի ու Վրաստանի ՀՆԱ-ների համեմատականին, վրացական չհիմնավորված շովինիզմի արդյունք էր, որը վաղուց արմատացած է մի ստվար զանգվածի ուղեղներում: Թեկուզ «խղճուկ հարևան» արտահայտությունը, ասվածի վառ ապացույցն է: Միշա ջան, դու քո սեփական երկիր չես կարողանում վերադառնալ, խղճուկը մենք եղա՞նք:) Հա, Միշա ջան, դու Տիգրան Մեծին հիշեցիր, ես էլ Լեոնտի Մրովելուն հիշեմ: «Քարթլիս Ցխովրեբա» աշխատության մեջ, ութ ժողովուրդների նախահայրերի լեգենդները պատմելիս, վրացի հեղինակն ավագ եղբայր էր ճանաչում Հայոսին (Հայկ): Կարծում եմ, ակնարկը թափանցիկ էր»:

| | |
3881 | 2
Facebook