Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում հակակառավարական զանգվածային ցույցեր են

22:40, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
Իրանում հակակառավարական զանգվածային ցույցեր են

Իրանի մայրաքաղաքում հակակառավարական ցույցեր են, որոնց մասնակիցները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել ուկրաինական ինքնաթիռի կործանման մեղավորներին։ Հավաքվածների մեջ մեծ թվով ուսանողներ կան, այս մասին հայտնում է Lenta-ն։

Նշվում է, որ ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում՝ հավաքի մասնակիցներին ցրելու համար։ Հիշեցնենք, որ Boeing 737-800 օդանավը հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել Թեհրանում, որի հետևանքով զոհվել էր 176 մարդ։
     Իրանը խոստովանել էր, որ սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը:

| | |
5700 | 0
Facebook