Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը և Պուտինը քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը

22:50, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
Մերկելը և Պուտինը քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվայում քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է «Риа новости»-ն:

«Իհարկե, մենք տիկին կանցլերի հետ չէինք կարող շրջանցել ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար չափազանց կարևոր հարցը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ՀՀԳ (Համատեղ համընդգրկուն գործողությունների) պլանի պահպանման հարցը»,- Մերկելի հետ համատեղ ասուլիսին ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ հիմնարար պայմանավորվածությունից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո իրանցի գործընկերները հայտարարել են պայմանագրով իրենց կամավոր պարտավորությունները դադարեցնելու մասին։ «Ուզում եմ ընդգծել, որ խոսքը հենց կամավոր պարտավորությունների մասին է, թեև ընդգծում են միջուկային գործարքի լիարժեք պահպանմանը վերադառնալու պատրաստակամության մասին»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

8089 | 0
Facebook