Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տարբերություն չկա ՍԴ դատավորներին կոմպրոմատներով սպառնացողների և Արմեն Սարգսյանի միջև». Միհրան Հակոբյան

21:25, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
«Տարբերություն չկա ՍԴ դատավորներին կոմպրոմատներով սպառնացողների և Արմեն Սարգսյանի միջև». Միհրան Հակոբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չկա ոչ մի տարբերություն ՍԴ դատավորներին կոմպրոմատներով սպառնացողների և Արմեն Սարգսյանի միջև: Ի՞նչ տարբերություն, թե նպատակին հասնելու համար ո՞ր մեթոդն է գործարկվում՝ իրավունքի և բարոյականության տեսանկյուններից ակնհայտ նոնսենս օրենքը հլու-հնազանդ ստորագրե՞լը, թե՞ ՍԴ դատավորներին շանտաժ անելը: Սրա համա՞ր եկաք Հայաստան, սրա համա՞ր Սահմանադրության վրա երդվեցիք, որ Սահմանադրության պահապաններին «փուռը տաք» ու հանգիստ խղճով վիրահատության անվան տակ լոնդոններում նոր տարի նշեք: Սրա համա՞ր երդվեցիք Սահմանադրության վրա, որ ՍԴ դատավորներին կոմպրոմատներով շանտաժ անեն, իսկ Դուք այդ ընթացքում ձայն-ծպտուն չհանեք: Պարոն նախագահի աթոռը մաշեցնող, կասե՞ք ի վերջո՝ ո՞րն է Ձեր գործի անունը, ինչո՞վ եք զբաղված ընդհանրապես»:

| | |
2916 | 0
Facebook