Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Չափազանց հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում իրանյան ուղղությամբ». Արման Աբովյան

02:05, կիրակի, 12 հունվարի, 2020 թ.
«Չափազանց հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում իրանյան ուղղությամբ». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Չափազանց հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում իրանյան ուղղությամբ:
     Այսօր ամենակարևոր տեղեկությունն այն է, որ Իրանն ուղղակի հաստատեց իր մեղավորությունը ուկրաինական «ՄԱՈՒ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ոչնչացման մեջ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ Իրանի իշխանությունները շատ շուտ հաստատեցին իրենց մեղավորությունը և պատրաստակամություն հայտնեցին վթարի պատճառով առաջացած բոլոր խնդիրների և միջազգային պարտավորությունների անխտիր իրագործման։
     Սա թույլ տվեց Իրանին բացի բարոյական ասպեկտից նաև չեզոքացնել հակաիրանական տրամադրությունների գեներացումը` աշխարհում խոցված ինքնաթիռի պատճառով։
     Այն, որ պրոցեսները տարածաշրջանում շարունակում են զարգանալ դեպի նոր աշխարհաքաքաղական իրավիճակի ձևավորում Մերձավոր Արևելքի շուրջ, արդեն ուղղակի ակնհայտ է, և ամերիկացիներն այս պարագայում փորձում են նվազեցնել իրենց համար բացասական հետևանքները, օրինակ` շատ ակտիվ բանակցում են Իրաքի իշխանությունների ամերիկյան ռազմաբազաների տարհանման խնդրի շուրջ։
     Դիվանագիտական և ռազմական հոսքերը տարածաշրջանում շատ ու շատ ակտիվ են, ընդ որում` բոլոր ուղղություններով։ Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն հաջորդիվ»:

| | |
3511 | 0
Facebook