Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Այնքան են ցինիկացել, որ հարկ չեն համարել «քողարկել» դիպուկահարի առկայության փաստը». Կարեն Հովհաննիսյան

20:15, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
«Այնքան են ցինիկացել, որ հարկ չեն համարել «քողարկել» դիպուկահարի առկայության փաստը». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ հունվարի 11-ին՝ ժամը 12։25–ի սահմաններում հակառակորդի դիպուկահարից Հայաստանի զինված ուժերի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը վիրավորվել է։
     Առաջին հայացքից թվում է թե արդեն սովորական դարձած հաղորդագրություն է, սակայն երբ դետալների մեջ ես խորանում, հասկանում ես, որ չէ, այդքան էլ այդպես չէ: Ըստ որոշ աղբյուրների՝ չի եղել գնդակոծում կամ կրակահերթ, պարզապես եղել է ընդամենը մեկ կրակոց: Կասեք, որ եթե դիպուկահար է, ուրեմն մեկ կրակոց պետք է լիներ: Ոչ, որպես կանոն դիպուկահարի կրակոցից հետո լինում են նաև մի քանի կրակոցներ, որպեսզի հակառակորդը այդկերպ քողարկի առաջնագծում դիպուկահարի առկայության մասին փաստը: Սակայն այս անգամ այնքան են ցինիկացել ու տարվել մարդ սպանելու մոլուցքով, որ հարկ չեն համարել «քողարկել» դիպուկահարի առկայության փաստը: Առողջություն մեր զինվորին...»:

| | |
5365 | 0
Facebook