Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Հույսներս կտրենք, թե բանկային համակարգում էապես լուրջ բարեփոխումներ կլինեն՝ ի շահ քաղաքացու». Գարիկ Ղազարյան

17:50, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
«Հույսներս կտրենք, թե բանկային համակարգում էապես լուրջ բարեփոխումներ կլինեն՝ ի շահ քաղաքացու». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու ամսից լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը, քանի որ նա այլևս վերընտրվելու իրավունք չունի, կունենանք նոր նախագահ, իսկ ամենահավանական թեկնածուն ներկայիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է:

Այնպես որ հարգելի քաղաքացիներ, պատկան և անպատկան մարմիններ, հույսներս կտրենք, թե բանկային համակարգում էապես լուրջ բարեփոխումներ կլինեն՝ ի շահ քաղաքացու: Իսկ փոխվարչապետի թեկնածուն ըստ շրջանառվող լուրերի Վաչե Գաբրիելյանն է»:

| | |
2554 | 0
Facebook