Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ

16:00, կիրակի, 12 հունվարի, 2020 թ.
Առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ

Հունվարի 20-ին կմեկնարկի ԱԺ նստաշրջանը: Դրա օրակարգում ներառված ավելի քան մեկ տասնյակ օրինագծերից 2-ը վերաբերում են տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց:

Այսպես, օրենսդրական փաթեթներից մեկի համաձայն՝ առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ: Ինչպես նշված է հիմնավորման մեջ, գործող օրենսդրությամբ խնամակալության ինստիտուտը թերի է, այն կատարելագործելու և որպես պետական սոցիալական աջակցության բաղադիչ ունենալու անհրաժեշտություն կա: Ուստի 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձանց խնամակալներ ունենալու հնարավորություն է տրվում, քանի որ նրանք ունեն գործունեության այնպիսի սահմանափակումներ, որ առանց մեկ այլ անձի չեն կարող ապահովել իրենց կենսագործունեությունը: Խնամակալության ինստիտուտն էլ այլևս չի համարվի անհատույց պարտականություն, ինչպես որ է այժմ «Ընտանեկան օրենսգրքի համաձայն: Այսինքն՝ փոփոխությամբ խնամակալության նպաստ կտրվի: Օրենսդրական մեկ այլ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում: Գործող օրենքով՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար կենսաթոշակառուն պարտավոր է ամեն տարի ներկայանալ բանկ և ստորագրությամբ փաստել ՀՀ-ում լինելը: Փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել, որ եթե կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, նրա՝ ՀՀ-ում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից՝ հեռահար եղանակով (առանց բանկ ներկայանալու)՝ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:

| | |
2819 | 0
Facebook