Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս ամենը ո՛չ համաչափ է, ո՛չ էլ` առավել ևս ազնիվ». Գարիկ Ղազարյան

09:30, կիրակի, 12 հունվարի, 2020 թ.
«Այս ամենը ո՛չ համաչափ է, ո՛չ էլ` առավել ևս ազնիվ». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ-ի հունվարի 1-ից ՀՀ թոշակառուների թոշակը ավելացավ 10%-ով (4000-4500 դրամ) ինչը, իհարկե լավ է, եթե հաշվի առնենք, որ ունենք մոտ 500 000 թոշակառու, ստացվում է բարձրացմանը հատկացվել է 2-2,25 մլրդ ՀՀ դրամ, համեմատության համար ասեմ, որ պետական համակարգում ունենք մոտ 250 հազար պետաշխատող, որոնց տարվա ընթացքում տրամադրված պարգևավճարների հանրագումարը հասնում է, գուցե գերազանցում է մոտ 15 մլրդ ՀՀ դրամը (թիվը վերցված ԶԼՄ-ներից): Ստացվում է՝ պարգևավճարների գումարային թիվը մոտ 15 անգամ մեծ է թոշակառուներին տրամադրված գումարից: Տխուր է ժողովուրդ ջան, տխուր:

Ես չեմ ցանկանում վիճարկել, թե ո՞ւմ էր հասնում պարգևավճար, ո՞ւմ` ոչ, այլ արձանագրում, որ այս ամենը ո՛չ համաչափ է, ո՛չ էլ` առավել ևս ազնիվ»:

| | |
4666 | 2
Facebook