Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Բալային համակարգի դեպքում ինչպե՞ս են վարորդին տուգանում «հո» անելուց հրաժարվելու համար. մեկնաբանում է Ս. Ղահրամանյանը

15:00, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
Բալային համակարգի դեպքում ինչպե՞ս են վարորդին տուգանում «հո» անելուց հրաժարվելու համար. մեկնաբանում է Ս. Ղահրամանյանը

«Բալային համակարգը ներդնելուց ի վեր, մինչ այժմ կազմվել է վարչական մոտ 100 արձանագրություն, կայացվել է 50 որոշում: Խախտումների մեծ մասն ալկոհոլ օգտագործելուն է վերաբերում, և արդեն վարորդական իրավունքից զրկվածներ կան». հունվարի 11-ին լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը: Նա ընդգծեց, որ դրանք պաշտոնական տվյալներ չեն, ոստիկանությունը պաշտոնական թվերը կհրապարակի ավելի ուշ:

Ըստ բանախոսի՝ նոր համակարգով որոշ տուգանքների չափեր նվազեցվել են: Օրինակ՝ կարմիր լույսի խախտման համար տուգանքի չափը 50 հազարից դարձել է 25 հազար: Ինը միավորն այն չափն է, որի դեպքում վարորդների 80 տոկոսը կիրականացնի 3-5 խախտում և չի զրկվի վարորդական իրավունքից:

Հարցին, թե եթե ճանապարհային ոստիկանը չունի ալկոհոլի չափը ստուգող սարք, ապա այդ դեպքում ինչպե՞ս են խախտումն արձանագրում ու վարորդին տուգանում «հո» անելուց հրաժարվելու համար, Ս. Ղահրամանյանն ասաց, որ վարորդի իրավունքն է հրաժարվել, և դա խախտում չի համարվում: Արյան մեջ ալկոհոլի քանակը որոշվում է արյան անալիզով:

Հիշեցնենք, որ միավորներ հանվում են միայն տեսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների դեպքում, ճանապարհային ոստիկանի արձանագրած խախտումներից միավոր հանելու դրույթը կգործի սեպտեմբերի 1-ից: Ս. Ղահրամանյանը բալային համակարգի ներդրումը համարեց երկրորդ լուրջ քայլը ԱՊՊԱ-ի ներդրումից հետո:

| | |
4079 | 0
Facebook