Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դու էիր պակաս քո ճղճիմ աղվեսությամբ». Լիզա Ճաղարյան

23:15, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
«Դու էիր պակաս քո ճղճիմ աղվեսությամբ». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ի Աշոտյանը շնորհավորել է Առաջին նախագահին։
     Իր արևին, էլի։
     Մեռածը մեծահոգություն է խաղում։ Ձեռի հետ էլ ռոբասերժիկին է առաջ բրթում։ Առաջին նախագահի հետ մի սանդղակի վրա է դնում իր թալանչիներին ու մարդասպաններին։
     Խելքի տոպրակ է, պանիմայեշ։
     Քսան տարի շարունակ հասարակության ուղեղը աղբ էին լցնում, սուտ ու կեղծիք էին լցնում, պատերազմի ու հաղթանակի տարիները «մութուցուրտ տարիներ» էին որակում, քսան տարի շարունակ հայկական հեռուստաալիքներով Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական ու պետական գործչի անունն ու պատկերը մոնտաժվում էին ամենալկտի ձևերով ու ռոբասերժիկ «հերոսներ» էին կերտում, Հայաստանի պատմությունն սկսում էին էս երկուսով, ավարտում էին էս երկուսով, ու էս այլանդակության ժամանակ Աշոտյանի ձենը չէր լսվում, հիմա, բա չեք ասի՝ հիշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ներդրում ունի Հայաստանի կերտման գործում։
     Ախր ոնց դիմանաս ու չասես էն նույն բառը, որով Բաղրամյան պողոտայում Աշոտյանին դիմավորեցին Հայաստանի քաղաքացիները։
     Նորերը նույնպես ձեզանից չեն տարբերվում իրենց փոքրոգությամբ, բայց եթե սրանք էլ մի բան չեն, էդ չի նշանակում, որ աշոտյանների նմանների բլթոցներին պետք է լուրջ վերաբերվել։
     Կարճ ասած՝ ռադ եղիր, Աշոտյան։
     Դու էիր պակաս քո ճղճիմ աղվեսությամբ»։

| | |
7799 | 3
Facebook