Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Միջազգային

Կանադան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջել․ #CBC

14:25, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
Կանադան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջել․ #CBC

Կանադան բացատրություն է պահանջել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից, թե ինչո՞վ են նրանք առաջնորդվել՝ գեներալ Սուլեյմանիին սպանելու որոշման ժամանակ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով CBC հեռուստաալիքին:

Կանադայի կառավարության աղբյուրները նշել են, որ ռազմական կոալիցիայում աշխատելը, որը ձգտում է Իրաքում ոչնչացնել ԴԱԻՇ խմբավորման գրոհայիններին, շատ դժվար է: Սա պահանջում է սերտ համագործակցություն կոալիցիայի անդամների միջև: Այնուամենայնիվ, «ամենաազդեցիկ մասնակիցը հետապնդում է նպատակներ, որոնք լիովին պարզ չեն նրա գործընկերների համար, ինչը միայն բարդացնում է իրավիճակը», նշել է աղբյուրը:

Բացի այդ, Կանադան կարծում է, որ ամերիկյան կողմը նախօրոք պետք է տեղեկացներ Օտտավային նախանշված գործողությունների մասին:

| | |
4872 | 0
Facebook