Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԱԿ-ի ԱԽ-ն երկարաձգել է Սիրիային տրամադրվող մարդասիրական օգնությունը

14:40, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
ՄԱԿ-ի ԱԽ-ն երկարաձգել է Սիրիային տրամադրվող մարդասիրական օգնությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկարաձգել է Սիրիային միջսահմանային գոտուց մարդասիրական օգնության տրամադրման մասին բանաձևի նախագիծը, հաղորդում է ТАСС-ը:

Նշվում է, որ փակ խորհրդակցության ժամանակ տասնմեկ երկիր քվեարկել է բանաձևի օգտին: Սակայն Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը, այնուամենայնիվ, երկարաձգվել է, որի վավերականությունն ավարտվել էր հունվարի 10-ին: Ըստ բանաձևի՝ Սիրիայում մարդասիրական օգնությունը կիրականացվի Թուրքիային սահմանակից երկու կետերի միջոցով: Վեց ամսից հետո կլրանա բանաձևի ժամկետը, որից հետո կգնահատվի իրավիճակը:

7066 | 0
Facebook