Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում մի պարզագույն բան չի բացատրվում հասարակությանը». Նաիրի Բադալյան

19:50, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
«Հայաստանում մի պարզագույն բան չի բացատրվում հասարակությանը». Նաիրի Բադալյան

Լրագրող Նաիրրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում մի պարզագույն բան չի բացատրվում հասարակությանը. իշխանության այն հավակնորդը, որ իշխանության գալու հայտ չի ներկայացրել ու իշխանության չի եկել բաց ու հրապարակային հակառուսաստանյան/հակաեթմստանայն/հակահապկական պլատֆորմով, հստակ ընդգծելով, որ իր իշխանության գալու դեպքում վերանայվելու են Ռուսաստանի հետ ստորագրված գազային, կապի, էներգետիկայի, ռազմաբազայի և այլ ՍՏՐԿԱԿԱՆ ու Հայաստանի շահերին տրամագծորեն հակասող պայմանագրերը, ու որ իր իշխանության առաջին քայլն է լինելու «Լուստրացիայի մասին» օրենքի ընդունումը, հետո անմիջապես՝ նոր Սահմանադրության ընդունումը, իսկ Հայաստանի զարգացումն ու անվտանգությունը տեսնում է Եվրոմիության ու ՆԱՏՕ-ի համակարգերում (կամ թեկուզ Չինաստանի, Հնդկաստանի, Մադագասկարի, Պարագվայի, Անտարկտիդայի, Մարս մոլորակի ռեպտիլոիդների, ցանկացած մեկի հետ, բացի Ռուսաստանից) պետք է նկատի ունենալ, որ նա ընդամենը Ռուսաստանի նշանակած հերթական գուբերնատորն է, որին Մոսկվայի Մեծ Խանից Հայաստանն անխնա ու անպատիժ թալանելու և սերնդեսերունդ վայելելու «Յառլիկ» է տրված՝ փոխարենը միայն Մոսկվայի շահերի դաշտում Հայաստանը պահելու և Ռուսաստանի շահը աշխարհում, տարածաշրջանում ու հենց Հայաստանի ներսում սպասարկելու պարտավորության դիմաց:

Հա՜, ու չասեք, թե այդպիսի հակասովետական-հակառուսական-հակաեթմստանյան պլատֆորմով մարդը Հայաստանում չի կարող իշխանության գալ:
     Մենք կարող ենք սպասել մինչև հասարակությունը իր մաշկին զգացածով պատրաստ լինի այդ պլատֆորմի համար քվեարկելու:
     Բայց դրա համար պետք է, որ Ռուսաստանի մոնղոլա-չեկիստական համակարգից դուրս Հայաստանի զարգացումը տեսնող նորմալ քաղաքական ուժն ու անհատները նորմալ և հետևողականորեն ներկայացնեն իրենց պլատֆորմը հասարակությանը: Հայաստանյան հասարակությունը ոչ մերձբալթյանից է վատը, ոչ արևելաեվրոպականից, ոչ վրացականից ու ոչ էլ ուկրաինականից…

Հա, ու նորից եմ կրկնում, մեկընդմիշտ ընկալեք ու հասկացեք՝ նա, ով իշխանության է բերվում առանց երկրում Լուստրացիայով մոնղոլա-չեկիստական համակարգը առաջնահերթ քանդելու ու չեկիստազերծ Նոր Տիպի երկիր կառուցելու խոստման, հենց այդ ԿԳԲ-ական համակարգի ծնունդն ու պրոդուկտն է, ու նրա հետ պետք չէ դրական փոփոխության որևէ հույսեր կապել:
     Ու նաև այս պարզագույն իրողությունն է, որ պետք է բացատրել հանրությանը»:

| | |
3102 | 0
Facebook