Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արդեն մեկ շաբաթ է կանալիզացիան լցվում է տները». լրագրողն ահազանգում է

12:25, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
«Արդեն մեկ շաբաթ է կանալիզացիան լցվում է տները». լրագրողն ահազանգում է

Լրագրող Մարգարիտա Դավթյանը լուսանկարներ է տեղադրել իր էջում՝ գրելով. «Սա Շենգավիթ վարչական շրջանի 9ա շենքի բակն է. արդեն մեկ շաբաթ է կանալիզացիան լցվում է մարդկանց տները։ 185 զանգում ես, ասում են՝ էսա կմոտենան, թաղապետարանի թեժ գիծ զանգում ես՝ 0 վիճակ։ էս կայանված մեքենաների փնթի վիճակից մեքենաներն անընդհատ դիտահոր վրայով գնալ գալուց կոտրում են։
     Լավ, էս վարչական շրջանի ղեկավարն ինչո՞ւ մի օր էս բակ չի մտնում՝ տեսնի առհասարակ ի՞նչ կա չկա իր տարածքում։
     Գարշահոտության մասին էլ չասեմ, լավ է ձմեռ է։ Բախտներս այստեղ էլ է բերել:
     Հա, ի դեպ, այս կանալիզացիան իրավաբանական ծառայության քթի տակ է, հմմ, լուռ են, գուցե իրենց հաճելի է, բայց մեզ՝ ոչ։ 185 և վարչական շրջան, արթնացե՛ք։
     Ափսոս հոտը չի լինի տեղադրել, որ զգաք ինչ վիճակ է»։

| | |
2067 | 0
Facebook