Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Իրանի հետ գաղտնի բանակցել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով․ #WallStreetJournal

11:40, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
ԱՄՆ-ն Իրանի հետ գաղտնի բանակցել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով․ #WallStreetJournal

Վերջին օրերին ԱՄՆ-ն և Իրանը գաղտնի բանակցություններ են վարել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով: Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին, գրել է, որ իրանական կողմի տոնայնությունը շատ ավելի հավասարակշռված է եղել՝ ի տարբերություն քաղաքական գործիչների հրապարակային հայտարարությունների:

Նշվում է, որ իրանցիներն իրենց առաջին հաղորդագրությունը ստացել են գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից մի քանի ժամ անց: Առաջին հաղորդագրության մեջ Դոնալդ Թրամփի վարչակազմը համառորեն պահանջել է Իրանի իշխանություններից հրաժարվել հակամարտության սրացումից: Ավելի ուշ իրանցիները նույնպես օգտվել են Շվեյցարիայի դեսպանատան կողմից ներկայացված հաղորդակցման այս ուղուց և սեփական դիրքորոշումը ներկայացրել Սպիտակ տանը:
     Իրանցի անանուն պաշտոնյան Wall Street Journal-ի հետ զրույցում հաստատել է, որ Միացյալ Նահանգների հետ շփման ուղի է եղել: «Անապատում նույնիսկ ջրի մեկ կաթիլը շատ կարևոր է»,- հավելել է նա:
     Դիվանագիտական ուղիներով շվեյցարացիները ստացված հաղորդագրությունները փոխանցել են շահագրգիռ կողմերին:

10391 | 0
Facebook