Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Սաակաշվիլին պարզապես անտեղյակ է». Հրանտ Բագրատյան

11:20, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
«Սաակաշվիլին պարզապես անտեղյակ է». Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլին, արձագանքելով Ն. Փաշինյանի 1 շնչին ընկնող ՀՆԱ հայտարարությանը նշել է. «Տիգրան Մեծի ժամանակներից նման բան չէր եղել»։ Նախ՝ ինչպես ավելի վաղ նշել էի, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2019-ին Վրաստանից չի անցել։ Ավելին՝ 2005-2009թթ, երբ ՄՍ-ն ղեկավարում էր Վրաստանը, ՀՀ-ն Վրաստանից առաջ էր։ Երկրորդ, բարեբախտաբար մեր թիմն ունի ՀՀ 1 շնչին ընկնող ՀՆԱ պատմական գնահատականներ։ Մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ մ.թ. 4-5 դարերում, ՀՀ-ն ներկա գներով 1 շնչի հաշվով ունեցել է 1.0-1.2 հազ դոլար։ Երկիրը կուշտ էր, երանելի։ Վրաստանն այդ ժամանակ ավելի քան 2 անգամ զիջում էր ՀՀ ցուցանիշին և գտնվում էր առևտրական բանուկ ճանապարհներից հեռու։ Մենք աշխարհի 5 լավագույն երկրների ցանկում էինք։ Լավ կյանքը և ՀԱԵ-ու կողմից սահմանած հարկերը, ավաղ, 5-րդ դարի սկզբին պատրանք ստեղծեցին, թե պետություն պետք չէ, ՀԱԵ-ն բավական է։ Արդեն 5-րդ դարում տնտեսական ակտիվությունն անիմաստ դարձավ։ 6-րդ դարի սկզբին վրացական եկեղեցին առանձնացավ հայկականից։ Վրաստանը սկսեց տնտեսապես ծաղկել։ Դատապարտված էինք ինքնաոչնչացման, եթե արաբները մեզ չգրավեին։ Նրանց կողմից սահմանած փողային հարկը, հողը վարձակալությամբ մանր տնտեսություններին հանձնելը խրախուսեցին ապրանքա-դրամական հարաբերությունները։ Արդյունքում՝ 9-րդ դարի վերջում հայկական պետականությունը վերականգնվեց։ Դժբախտաբար, սա չբերեց երկարատև արդյունքի հողի պետականացման և ապա աստիճանաբար ՀԱԵ-ին հանձնելու պատճառով։ Թուլացած տնտեսությունն էր պատճառը, որ 6 մլն-ոց պետությունը չկարողացավ դիմադրել Տուղրիլի և Ալփարսլանի բանակներին։ Այնուամենայնիվ, Բագրատունյաց Հայաստանը սկզբում 1.5 անգամ Վրաստանից լավ էր ապրում։ Ինչ վերաբերում է Կիլիկիային, որտեղ հողի մասնավոր սեփականություն կար, ապա այնտեղ կյանքը մի քանի անգամ ավելի բարեկեցիկ էր, քան Հայքը կամ Վրաստանը։ Սկսած Թամար թագուհու ժամանակաշրջանից մինչև ԽՍՀՄ 70-ական թվականները Հայաստանը շատ վատ էր Վրաստանից։ Բայց ահա խորհրդային Հայաստանը անցյալ դարի 70-ականների վերջում կրկին անցավ Վրաստանից։
     Այնպես որ, ՄՍ-ն պարզապես անտեղյակ է»։

| | |
5005 | 1
Facebook