Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Էս ո՞ւր եք՝ կանանց դեմ խտրականության առաջնագծում կռիվ տվող կլարացետկիններ». Ն. Զոհրաբյան

12:05, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
«Էս ո՞ւր եք՝ կանանց դեմ խտրականության առաջնագծում կռիվ տվող կլարացետկիններ». Ն. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս բա ո՞ւր եք, ազգի Կլարա Ցետկիններ

Իմքայլական տղամարդ պատգամավորը իմքայլական կին պատգամավորին վիրավորել է: Տգեղ: Շատ տգեղ: Կնոջ ամենացավալի նյարդին դիպչելով: Բայց ես ինչ-որ չեմ լսում կանանց դեմ խտրականության, հոմոֆոբիայի, սեքսիզմի դեմ պայքարի առաջամարտիկ թիմակից ֆեմինիստուհիների բողոքն ու ընդվզումը:
     Էս ո՞ւր եք, կանանց դեմ խտրականության առաջնագծում կռիվ տվող ռոզալյուքսեմբուրգներ ու կլարացետկիններ: Թե՞ ձեր ֆեմինիստական «դուխը» հերիքում է մինչև առաջին պատահած միջազգային կառույցի դուռը` հերթական գրանտը ստանալու և կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի դեմ, գրանտի չափաբաժնի շրջանակում, «պայքարելու» համար, ու մեկ էլ օրը 90 հատ նամակ տարբեր ատյաններ գրելու, որ Նաիրա Զոհրաբյանը ոնց որ թե էնքան էլ ֆեմինիստ չէ:
     Ձեր կին գործընկերոջն են վիրավորել ու վիրավորանքը ձեր սիրած սյուժեի շրջանակում է, ինչի մասին օրը հազար հատ ստատուս եք գրում ու նույնքան էլ հարցազրույց տալիս:

իսկ իրականում` դուք չեք էլ պատկերացնում, թե ինչքան ողորմելի ու խեղճ եք, հոգով ինչքան հաշմանդամ եք ու ինչքան տգեղ եք էդ ձեր կեղծ արժեքներով ու հերթական գրանտի սահմաններում լալահառաչ տեքստերով:
     Ու ինչ լավ է, որ ձեր տեսակը` մանկուրտ, անհայրենիք ու կեղծ՝ քիչ է, ու ես ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ հանկարծ չշատանաք:
     Դա ես ձեզ խոստանում եմ»:

| | |
2152 | 1
Facebook