Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աբխազիայի գերագույն դատարանի որոշմամբ կնշանակվեն նախագահական նոր ընտրություններ

10:45, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
Աբխազիայի գերագույն դատարանի որոշմամբ կնշանակվեն նախագահական նոր ընտրություններ

Աբխազիայում ցույցերի երկրորդ օրն ավարտվել է երկրի Գերագույն դատարանի որոշմամբ, որը բեկանել է աշնանը տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Ռաուլ Խաջիմբայի հաղթանակի մասին ԿԸՀ որոշումը: Դատարանը որոշում է կայացրել անցկացնել նոր ընտրություններ:

Նախագահի աշխատակազմը և ԿԸՀ-ն համաձայն չեն որոշման հետ և մտադիր են բողոքարկել այն, ընդդիմությունը ողջունում է դատարանի որոշումը և մտադիր է պահանջել գործող նախագահի արագ հրաժարականը և իշխանությունը խորհրդարանին փոխանցելու հարցը:

Հիշեցնենք՝ հունվարի 9-ին Սուխումիում ցուցարարները ներխուժել էին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի նստավայր և պահանջել նրա հրաժարականը:

7345 | 0
Facebook