Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Թերթերի տեսություն

«Իմ քայլը» փակ հանդիպումներ է անցկացնում գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ. «Ժողովուրդ»

10:20, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
«Իմ քայլը» փակ հանդիպումներ է անցկացնում գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է իր փակ հանդիպումները շարունակել գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե մեկ տարվա ընթացքում ինչ աշխատանք են իրականացրել գերատեսչությունները:

«Արտաքին գործերի նախարարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ հունվարի 16-ին նախատեսված է հանդիպում արտաքին գործերի նախարար Ջոհրաբ Մնացականյանի հետ:

«Մենք տեղեկացանք նաև, որ հունվարի 29-ին հանդիպում կլինի ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի և իմքայլականների միջև: Ի դեպ, հանդիպումները նախատեսված է անցկացնել Սայաթ-Նովայի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում, ու արդեն խմբակցության ղեկավարության կողմից պատգամավորներին հորդորել են ներկա գտնվել հանդիպումներին ու բարձրաձայնել հարցեր, որոնք կապված են այդ երկու կառույցների հետ:

Նշենք, որ տարեվերջին նման հանդիպում տեղի ունեցավ իմքայլականների ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջև: Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը հաստատեց կառավարության անդամների հետ հանդիպման հանգամանքը: «Ես կարծում եմ, որ սա շատ լավ ավանդույթ է, ու կարծում եմ, որ այն օգտակար է երկու կողմերի համար՝ և´ գործադիր մարմնի, և´ օրենսդիր մարմնի համար»,- նշեց նա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2411 | 0
Facebook