Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նվազագույնը 2-3 տարի ժամանակ է պահանջվելու». Սարհատ Պետրոսյան

00:25, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
«Նվազագույնը 2-3 տարի ժամանակ է պահանջվելու». Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը դրական է վերաբերվում նախաձեռնությանը, որ Հանրապետության հրապարակի պատմական շինությունները պետք է վերաբացվեն, սակայն չի կարծում, որ այս տարի դա հնարավոր է ներկա ներուժով։

«Տեսականորեն պետք է փակվի Հանրապետության հրապարակը տրանսպորտի համար, ամբողջովին պիտի փորվի հրապարակը, բացահայտվեն պատմական ժառանգության շերտերը, հետո պետք է որոշվի հայեցակարգը՝ ինչ ենք ուզում անենք հրապարակի հետ, որտեղ պիտի լինի և ժառանգության պահպանությունը, և մարդկային հետիոտն հոսքը և տրանսպորտի հոսքը»,- Factor TV-ի եթերում ասել է Պետրոսյանը՝ հավելելով․ «Եթե մենք սկսում ենք էս պրոցեսը, նվազագույնը 2-3 տարի ժամանակ է պահանջելու։ Արդյոք այսօր կառավարությունը, պետությունը, քաղաքը պատրա՞ստ է նման բան անել, թե՞՝ չէ, իսկ եթե մենք ուզենք էս տարի շըփ-թըփ անել, մենք փչացնելու ենք, կորցնելու ենք էդ պատմական ժառանգությունը, որը շատ կարևոր է։ Ուստի, պետք է այս պահին չմոտենալ հրապարակին»,- ասել է ճարտարապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նվազագույնը 2-3 տարի ժամանակ է պահանջելու». Սարհատ Պետրոսյան
| | |
2918 | 0
Facebook