Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուկերբերգը՝ 2030-ի իր ակնկալիքների մասին

23:50, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Ցուկերբերգը՝ 2030-ի իր ակնկալիքների մասին

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ այս տարի հրաժարվել է հաջորդ տարվա համար նպատակներ մտապահելու ավանդույթից, ինչը նա արել է նախորդ տարիներին: Փոխարենը, նա որոշել է մտածել այն մասին, թե ինչպես կփոխվի աշխարհը 2030 թվականին, և կենտրոնանալ այդ ծրագրերի վրա:
     Ըստ Ցուկերբերգի՝ հաջորդ տասնամյակի կարևոր խնդիրներից մեկը կլինի սերնդափոխությունը: Հիմա երիտասարդները հնարավորություն ունեն ազատ արտահայտվելու, սակայն մինչ օրս սերնդափոխության վերաբերյալ կարևոր հարցերը լուծում չեն ստացել, որոնց հետ հույսեր էր կապում Facebook-ի հիմնադիրը: Ներկա պահին հասարակական կառույցները բավարար ուշադրություն չեն դարձնում երիտասարդ սերունդների առջև ծառացած խնդիրներին՝ կլիմայի փոփոխությունից մինչև կրթության, բնակարանների և առողջապահության ոլորտի հետ կապված մեծ ծախսերին:

8693 | 0
Facebook