Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Հարցազրույցներ

Սարհատ Պետրոսյանը` «Դալմա մոլ»-ում ցնցումների և Հյուսիսային պողոտայի կառուցապատման վտանգների մասին

23:20, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Սարհատ Պետրոսյանը` «Դալմա մոլ»-ում ցնցումների և Հյուսիսային պողոտայի կառուցապատման վտանգների մասին

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը Factor TV-ի հետ զրույցում, անդրադառնալով «Դալմա մոլում» արձանագրված ցնցումներին, տեսակետ է հայտնել, որ դա շենքների շահագործման կամ շինարարության ոլորտում եղած ընդհանուր խնդիրների դրսևորում է։ Պետրոսյանը հրաժարականից հետո խոսել էր Դալմայի այգիների տարածքում կառուցապատման հնարավոր խնդիրների մասին։

«Ամբողջ տարածքում 30-40 հազար բնակիչ ենք ունենալու։ Էդտեղ հսկայական հոսքեր են լինելու։ Մենք, ինչպես միշտ, ուշանում ենք համալիր հարցը քննակելուց։ Տալիս ենք թույլտվություն, հետո մտածում ենք՝ ինչ անել»,- ասել է նա։ Պետրոսյանը նշել է, որ այդպես եղել է Հյուսիսային պողոտայի, Գլխավոր պողոտայի կառուցապատումների ժամանակ։ «Այսօր էլ «Հին Երևան» ծրագիրն է վտանգված։ Դրանք 5-10 տարի հետո շատ թանկ են նստելու բոլորիս վրա»,- ընդգծել է նա։

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարի կարծիքով՝ «քաղաքաշինության ոլորտում 2-3 կետով հետընթաց ունենք մինչ հեղափոխությունը եղած վիճակից, որոնք կոպտագույն սխալներ են, էլ չասենք՝ դիլետանտական կամ թայֆայաբազության արդյունք են»։

Մանրամասները` տեսանյութում:

Սարհատ Պետրոսյանը` «Դալմա մոլ»-ում ցնցումների և Հյուսիսային պողոտայի կառուցապատման վտանգների մասին
| | |
4933 | 0
Facebook