Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիգրան Մեծից հետո Հայաստանը Վրաստանից ՀՆԱ-ով չի անցել. Սաակաշվիլին՝ Փաշինյանի հայտարարության մասին

23:05, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Տիգրան Մեծից հետո Հայաստանը Վրաստանից ՀՆԱ-ով չի անցել. Սաակաշվիլին՝ Փաշինյանի հայտարարության մասին

Վրաստանի երրորդ նախագահ Միխաիլ Սաակաշվիլին նույնպես անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ 2019 թվականի տվյալներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի քանակով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, գրում է Aliq.ge-ն:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով Հայաստանն առաջին անգամ առաջ է անցնում Վրաստանից: Նման բան տեղի չի ունեցել ո՛չ իմ կառավարման տարիներին, ո՛չ նույնիսկ Շևարդնաձեի, տեղի չի ունեցել Տիգրան Մեծի՝ Հայաստանի մեծ կառավարչից հետո: Չկա ոչ մի պատճառ աշխարհագրական դիրքի առումով, միջոցների առումով, թե ինչու պետք է Հայաստանի բնակիչը ավելի շատ եկամուտ ունենա, քան վրացին: Սակայն այս «տրյուկը» Վրաստանում իրականացրեց Իվանիշվիլին»,- ասել է Սաակաշվիլին։

Նա համեմատում է իր և Շևարդնաձեի կառավարման տարիների ՀՆԱ-ի տարբերությունը և փաստում, որ Շևարդնաձեի ժամանակ ՀՆԱ-ն Վրաստանում մեկ շնչի հաշվով կազմում էր 1000 դոլար, իսկ իր ղեկավարման տարիներին այն քառապատկվեց՝ հասնելով 4000-ի: Նրա խոսքով, եթե 2012-ին Վրաստանում իշխանափոխություն տեղի չունենար, Վրաստանն այժմ կլիներ Հունաստանի կամ Խորվաթիայի մակարադակին: Նախկին նախագահի խոսքով իրենից հետո Վրաստանի ՀՆԱ-ն չի փոխվել ու հնարավոր է, որ ավելի աղքատ է երկիրը, քան իր կառավարման տարիներին:

Այսօր, երբ հարցնում են Վրաստանը ինչ պետություն է, կասենք՝ Վրաստանը պետություն է, որը Հայաստանից աղքատ է, և ձմեռային հանգստավայրերում չկա ջուր: Համեմատեք՝ ինչ անուն ուներ երկիրը 2012 թվականին: Իվանիշվիլին կարողացավ այնպես անել, որ Վրաստանը բոլոր չափանիշներով դարձավ ավելի խղճուկ, քան մեր հարևանը: Այս ամենը պետք է շուտ ավարտվի, Վրաստանին պետք է առաջընթաց և զարգացում»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին:

14189 | 1
Facebook