Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԲՀԿ-ն դեմ է 1991-ից ի վեր սեփականաշնորհման գործընթացի օրինականությունը ստուգող քննիչ հանձնաժողովին». Բաբաջանյան

02:10, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
«ԲՀԿ-ն դեմ է 1991-ից ի վեր սեփականաշնորհման գործընթացի օրինականությունը ստուգող քննիչ հանձնաժողովին». Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲՀԿ-ն դեմ է 1991 թվականից ի վեր սեփականաշնորհման գործընթացի օրինականությունը ստուգող քննիչ հանձնաժողովին:

Դեկտեմբերի 19-ին հանդես էի եկել նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովում ստեղծել 1991 թվականից ի վեր տեղի ունեցած սեփականաշնորհման օրինականությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Նախաձեռնությանը քաղաքական աջակցություն ստանալու ակնկալիքով պաշտոնապես դիմել էի ԱԺ երեք՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին:

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը՝ ողջունելով քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ինքին, ներկայացրել էր դրա ստեղծման նպատակահարմարության հետ կապված մի քանի վերապահումներ և դրան հղում անելով՝ տեղեկացրել, որ դեմ է հանդես գալիս իմ նախաձեռնությանը:

Այսօր ստացել եմ նաև ԱԺ «Բարագավաճ Հայաստան» խմբակցության պաշտոնական պատասխանը: Դրանում ասվում է, որ չնայած սեփականաշնորհման գործընթացում եղել են խնդիրներ, այդուհանդերձ քննիչ հանձնաժողովի ստեղծումը չի լուծելու այդ խնդիրները՝ հաշվի առնելով 1991 թվականին հաջորդած սեփականաշնորհման գործընթացի հսկայական ծավալը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը գտնում է նաև, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսավորղների և պոտենցիալ ներդրողների համար: Այս հանգամանքներից ելնելով՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս նպատակահարմար չի համարում այս պահին քաղաքական աջակցություն ցուցաբերել իմ նախաձեռնությանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության դիրքորոշման մասին կտեղեկացնեմ հաջորդիվ»:

| | |
3195 | 0
Facebook