Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Հայտնի է «Դալմա Գարդեն մոլ»-ի ցնցումների ամենահավանական պատճառը

19:25, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Հայտնի է «Դալմա Գարդեն մոլ»-ի ցնցումների ամենահավանական պատճառը

«Դալմա գարդեն մոլի» ցնցումներն, ամենայն հավանականությամբ, եղել են տանիքում օդափոխիչ սարքի ոչ ճիշտ տեղադրման կամ դրա մաշվածության պատճառով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԱԻՆ սեյմսիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը: Նա հավաստիացրել է, որ շենքը շինարարական թերություններ չունի, այն նոր է, կառուցված է բոլոր նորմերին համապատասխան:

Ըստ տեղեկությւոնների՝ երբ կրկին միացրել են օդորակիչը, նույն թույլ ցնցումները կրկին դիտարկվել են: Սարքը կփոխվի և ցնցումներն այևս չեն կրկնվի: Առևտրի կենտրոնը վաղվանից կաշխատի:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակ էր հայտարարվել: Ներսում գտնվող բոլոր քաղաքացիներին տարհանել էին: Անվտանգության աշխատակիցները մարդկանց ուղղորդել էին դեպի դուրս և բարձրախոսով հայտարարել, որ ներսում եղած բոլոր մարդիկ շտապ լքեն տարածքը:

| | |
6333 | 1
Facebook