Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

«Թուրքիայում լրագրողների 95%-ը քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում». Ուղուր Գյուչ

17:20, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
«Թուրքիայում լրագրողների 95%-ը քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում». Ուղուր Գյուչ

Թուրքիայում աշխատանքից ազատված լրագրողների թիվը հատել է 11․000-ի սահմանագիծը։ Այս և մի շարք այլ ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել հունվարի 10-ին Թուրքիայում նշվող լրագրողների օրվա առթիվ Ստամբուլում կազմակերպված գիտաժողովում, նշում է Ermenihaber.am-ը։

«Լրագրությունը՝ գործազրկության և գրաքննության ճանկերում» խորագրով անցկացված ժողովին մասնակցել են «Թուրքիայի լրագրողների միությունը» (TGC), «Թուրքիայի գրողների միավորումը» (TYS), «Ժամանակակից լրագրողների միությունը» (ÇGD) և «Թուրք հրատարակիչների միությունը» (TURKYAYBİR)։

Թուրքիայի արդարադատության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2003-2018թթ․ ընթացքում շուրջ 12․000 լրագրող տարբեր մեղադրանքներով դատարանի առաջ է կանգնել։ Այս պահին Թուրքիայում անազատության մեջ է գտնվում 91 լրագրող։

Արձանագրվել է նաև, որ ներկայումս Թուրքիայում իրենց լրագրողական գործունեությունը ազատորեն կարողանում են ծավալել միայն այն լրագրողները, ովքեր ենթարկվում են իշխանությունների կամքին։ «Ժամանակակից լրագրողների միության» Ստամբուլի ներկայացուցիչ Ուղուր Գյուչը ընդգծել է․ «Այսօր լրագրողների 95 տոկոսը մանիպուլյացիայի և քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»։

| | |
978 | 0
Facebook