Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանական ընկերությունը թողարկել է յոթ մոնիտորով նոութբուք

16:40, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Բրիտանական ընկերությունը թողարկել է յոթ մոնիտորով նոութբուք

Expanscape բրիտանական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին նոութբուքը, որն ունի յոթ մոնիտոր: Aurora 7 անունը կրող նոութբուքը նախատեսված է մասնագիտական գործունեության համար, հայտնում է Somag News-ը:

Նոութբուքը ծավալուն պատյան և հիմնական մոնիտոր ունի, որին կցվում են լրացուցիչ հինգ մոնիտորներ: Յոթերորդ լրացուցիչ մոնիտորը տեղակայված է սարքի ստեղնաշարի տակ գտնվող տարածության մեջ: Չորս էկրաններն ունեն 17.3 դյույմ անկյունագիծ և 4K լուծույթ, մնացած երեքը` 7 դյույմ անկյունագիծ և Full HD էկրան:

Նոութբուքի վերաբերյալ այլ բնութագրեր և արժեքը չեն բացահայտվում: Expanscape-ը նշել է, որ նոր արտադրանքը հագեցած է 4 միջուկանի Intel i7 պրոցեսորով, NVMe SSD-ով և 64 գիգաբայթ RAM հիշողությամբ:

9148 | 0
Facebook