Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտոներկրողները փակուղու առաջ են կանգնել

15:30, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Ավտոներկրողները փակուղու առաջ են կանգնել

MAMUL.am-ի խմբագրությունը շարունակում է հեռախոսազանգեր ստանալ անհատ ավտոներկրողներից, ովքեր բողոքում են, որ բրոկերների բացակայության պատճառով չեն կարողացել հայտարարագիր ներկայացնել և հայտնվել են անելանելի ու դժվարին կացության մեջ:

Գյումրու մի բնակիչ ասաց, որ ինքն անձնական օգտագործման համար մեքենա է բերել, մաքսատանը չի գտնվել մի բրոկեր, որը հանձ կառներ մինչև դեկտեմբերի 31-ը կատարել ձևակերպումները:

«Իմանալով, որ Երևանում էլ բրոկերներ կան, եկել եմ Երևան, սակայն այստեղ ինձ ասել են, թե մեքենաները պետք է բերես Գյումրիից: Գյումրիից էլ ասացին, թե մինչև փաստաթղթերը չբերես, մեքենաները չես կարող հանել: Եվ հարցն այդպես չլուծված մնացել է»,- ասաց ավտոներկրողը: Նա նշեց նաև, որ հարցի լուծման ակնկալիքով դիմում է գրել ՊԵԿ նախագահի տեղակալ Շ. Ներսիսյանի անունով, սակայն պատասխան դեռ չի ստացել:

Հիշեցնենք, որ նման խնդրով MAMUL.am-ի խմբագրություն էին դիմել այլ ավտոներկրողներ ևս:

| | |
8391 | 0
Facebook