Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Ճարպիկներն» ԱԺ կայքից հեռացրին Արդարադատության նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը». Նարեկ Մալյան

14:35, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
««Ճարպիկներն» ԱԺ կայքից հեռացրին Արդարադատության նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը». Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ճարպիկներն» ԱԺ կայքից այսօր շուտափույթ հեռացրեցին Արդարադատության նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը:
     Բայց դե իմ ճանկից ո՞ւր պիտի պրծնեին: Ներկայացնում եմ տեսանյութ, որը հանդիսանում է ապացույց այն մասին, որ 2020-ի հունվարի 9-ի դրությամբ Արդարադատության նախարարի կինը պաշտոնավարում էր ԱԺ փոխնախագահի գրասենյակում` վճարվելով պետական բյուջեից և միաժամանակ ամուսնու պաշտոնի հետ անհամատեղելի մասնավոր գործունեությամբ էր զբաղվում: Պարկեշտ և անաչառ իրավապաշտպաններին խնդրում եմ կցել այս տեսանյութն իրավապահ մարմիններին կամ դատարան դիմումին»:

| | |
3895 | 2
Facebook