Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պարզաբանում՝ Երևանից Ղրիմ չվերթների բացման մասին

13:20, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Պարզաբանում՝ Երևանից Ղրիմ չվերթների բացման մասին

Ռուսական մամուլում տարածվող տեղեկությունները, թե 2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ են սկսվելու Հայաստանի և Ղրիմի միջև, չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկության համաձայն՝ ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է նախատեսում իրականացնել դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, որևէ հայտ չի ներկայացվել։ Հետևաբար ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին ևս մամուլում տարածվել էր այս տեղեկությունը, որը նույնպես հերքվել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

8623 | 1
Facebook