Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան պատրաստվում է գործարկել սեփական պատժամիջոցների ռեժիմը․ #FinancialTimes

18:10, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Մեծ Բրիտանիան պատրաստվում է գործարկել սեփական պատժամիջոցների ռեժիմը․ #FinancialTimes

Մեծ Բրիտանիան Brexit-ի ավարտից հետո պատրաստվում է գործարկել սեփական պատժամիջոցների ռեժիմը, որը կգործի անկախ Եվրոմիությունից, հայտնում է Financial Times-ը: Նախատեսվում է, որ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը փետրվարին կհայտարարի նոր մեխանիզմի ներդրման մասին, որից հետո Լոնդոնը կներկայացնի սահմանափակումներից տուժած անձանց հատուկ ցուցակը:

Մարդու իրավունքների ոտնահարումների համար կներդրվեն սահմանափակումներ: Սահմանափակումները կներառեն Մեծ Բրիտանիայում կասկածյալների ակտիվների սառեցումը: Ըստ կառավարության աղբյուրների՝ պատժամիջոցների առաջին ալիքը կվերաբերվի Ռուսաստանի, Լիբիայի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին: Նրանք չեն բացառել, որ միջոցառումները կվերաբերվեն նաև Սաուդյան Արաբիայի այն քաղաքացիներին, ովքեր ներգրավված են եղել 2018-ին արաբ լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության մեջ:
     Ռաաբը ցանկանում է պատժամիջոցների նոր կառույցի միջոցով ցույց տալ, որ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիան միջազգային ասպարեզում գլոբալ դեր կունենա: Միևնույն ժամանակ, նախարարը խոստովանել է, որ Վաշինգտոնը և Օտտավան արդեն գերազանցել են Լոնդոնին՝ «Մագնիտսկու ակտով», որը մարդու իրավունքները խախտողների դեմ միջոցներ է ձեռնարկում:

5956 | 0
Facebook