Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգրեսը հաստատել է Թրամփի՝ Իրանի դեմ ուժ կիրառելու լիազորությունները սահմանափակելու բանաձևը

12:40, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Կոնգրեսը հաստատել է Թրամփի՝ Իրանի դեմ ուժ կիրառելու լիազորությունները սահմանափակելու բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հաստատել է բանաձև, որը սահմանափակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ զինված ուժ կիրառելու լիազորությունները՝ առանց օրենսդիրների թույլտվության: Հանդիպումը հեռարձակվել է ուղիղ եթերով՝ Ներկայացուցիչների պալատ կայքից:

Բանաձևին կողմ է քվեարկել 224 օրենսդիր, դեմ՝ 194-ը: Այսպիսով Ներկայացուցիչների պալատը կկարողանա վերահսկել Թրամփի գործողությունները՝ Իրանի հետ հակամարտությունում:

Այնուամենայնիվ, ընդունված բանաձևը չունի օրենքի ուժ, քանի դեռ չի ընդունվել Սենատի կողմից, որտեղ հանրապետականները մեծամասնություն են կազմում:

8072 | 0
Facebook