Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#NewYorkTimes-ը հրապարակել է Boeing-737-ի հրթիռակոծման տեսանյութը

11:15, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
#NewYorkTimes-ը հրապարակել է Boeing-737-ի հրթիռակոծման տեսանյութը

The New York Times-ը հրապարակել է տեսանյութ, որում ենթադրաբար ֆիքսված է այն պահը, երբ հրթիռը հարվածում է Թեհրանի օդանավակայանից դուրս եկած «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 ինքնաթիռին: Տեսանյութում երևում է երկնքում վառ բռնկումը, մի քանի վայրկյան անց հնչում է բարձր ձայն: New York Times-ը պնդում է, որ ինքնաթիռը չի պայթել հրթիռի հարվածից անմիջապես հետո, և մի քանի րոպե շարունակել է շարժվել և նույնիսկ հասցրել է U-շրջադարձ կատարել դեպի օդանավակայան: Հրապարակման համաձայն՝ օդանավակայան վերադառնալու ճանապարհին է օդանավը պայթել:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ, իր անձնական կարծիքով, տեխնիկական անսարքությունն աղետի պատճառ չի հանդիսացել: Միևնույն ժամանակ, Newsweek ամսագիրը և ամերիկյան առաջատար այլ ԶԼՄ-ներ, վկայակոչելով սեփական աղբյուրները, պնդում են, որ կործանված ինքնաթիռը կարող է սխալմամբ խոցված լինել իրանական ՀՕՊ համակարգերի կրակի պատճառով:

#NewYorkTimes-ը հրապարակել է Boeing-737-ի հրթիռակոծման տեսանյութը
36030 | 0
Facebook