Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀԴՄ կտրոններ տրամադրելու լավագույն ձևը քաղաքացիներին անվանական քարտեր տրամադրելն է». Զ. Եգանյան

17:05, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
«ՀԴՄ կտրոններ տրամադրելու լավագույն ձևը քաղաքացիներին անվանական քարտեր տրամադրելն է». Զ. Եգանյան

ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԴՄ կտրոններ տրամադրելու լավագույն ձևը քաղաքացիներին անվանական քարտեր տրամադրելն է, որտեղ կկուտակվեն գնումներից տոկոսներ: Պատկերավրեք, գործում է կուտակային քարտ, կամ ՀԴՄ կտրոնը նկարելու և բազայում պահելու բջջային հավելված, գնում ես առևտուր անելու ու քո արած առևտրի արժեքի 1 տոկոսը կուտակվում է: Այդ դեպքում բոլորը կստիպեն տնտեսվարողներին ՀԴՄ կտրոն տալ: Հասկացեք` խելքով է պետք հարցերին մոտենալ, պետական ուժի կիրառումը երկարաժամկետ կտրվամքով օգուտ չի տա, պետական համակարգն էլ է հոգնում ու սկսում չաշխատել: Խելքով է պետք գործ անել»:

| | |
2887 | 0
Facebook