Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Համացանց

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել

09:50, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհերան-Երևան չվերթը կայանալու է` ըստ նախատեսված ժամանակացույցի։

Մինչդեռ, «UR» ավիաընկերության կողմից ս.թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երրևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։

Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից և հետևել մեր պաշտոնական հաղորդագրություններին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը»։

| | |
3701 | 0
Facebook