Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն»-ում հրդեհ է բռնկվել. կա տուժած

09:40, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
«Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն»-ում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Այսօր ժամը 05:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող Վերականգնողական կենտրոնում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի երրորդ մասնաշենքի 1-ին հարկի ննջասենյակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 06:15-ին: Ամբողջությամբ ծխահարվել է ննջասենյակը (մոտ 12 քմ) և մասամբ այրվել՝ գույքը:

Տարհանվել են 2 աշխատակից և 10 երեխա. Ռոման Է-ին (ծնված 1997թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

| | |
3534 | 0
Facebook