Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մեծ գումարներ՝ Ամանորի հնացած զարդարանքների համար. «Ժողովուրդ»

09:30, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Մեծ գումարներ՝ Ամանորի հնացած զարդարանքների համար. «Ժողովուրդ»

«Երբ հայտնի դարձավ, որ Երևանում 2020թ. Ամանորի և Սուրբծննդյան տո­ների համար նախատեսված ծախսը ընդհանուր շուրջ 425 մլն դրամ է լինելու (մոտ 600 000 դոլար), թեման լայն քն­նարկումների առիթ դարձավ: Բայց դա չխանգարեց, որ կառավարությունը 2019թ. նոյեմբերի 14-ի որոշում կայաց­նի՝ պետական բյուջեից քաղաքապետա­րանին հավելյալ 271 մլն 797 հազար դրամ տրամադրելու մասին: Իսկապես ռեկորդային հատկացումներ:

Ու թվում էր, որ այդքան աննախադեպ մեծ գումար տրամադրելու արդյունքում մայրաքաղաք Երևանի տոնական զար­դարանքը պետք է շլացուցիչ լիներ՝ գո­հացնելով ամենաբծախնդիր բնակչին: Բայց տոնական օրերին, շրջելով Երևա­նի վարչական շրջաններով անզեն աչքով նկատվեց, որ գրեթե առանց բացառու­թյան բոլոր շրջաններում տարիներ շա­րունակ բոլորիս աչքին սովոր լուսային զարդարանքներն էին կախված: Ու եթե նախորդ տարիներին՝ անգամ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և Տարոն Մարգարյանի օրոք գնված լույսերը կախելիս գոնե փչացած լամպերը փոխարինվում էին նորերով, ապա այս տարի դա էլ չէր արվել:

Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում տիրող իրավիճակը վերը նշվածի վառ ապացույցն են: ArmLur.am-ի նկարահանող խումբը հասցրել է լինել նշ­ված երեք համայնքներում և արձանագ­րել, որ անգամ հնացած տոնական զար­դարանքը նորացված չէ, և պատկերներն աղավաղված են: Մեր կողմից նկարահան­ված կադրերում հստակ երևում է, որ զարդարանքների պատկերը ամբողջու­թյամբ լուսավորված չէ, կան չվառվող փչացած լամպեր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5450 | 0
Facebook