Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նարեկ Մալյանն ստացել է 7780 լ բենզին և մեկնել է 0 գործուղման». Դ. Իոաննիսյան

00:25, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
«Նարեկ Մալյանն ստացել է 7780 լ բենզին և մեկնել է 0 գործուղման». Դ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանության տնտեսական վարչությունից ստացված տեղեկանքի համաձայն՝ Ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը պաշտոնին եղած ժամանակ ստացել է 7780 լիտր բենզին և այդքան բենզինով մեկնել է ուղիղ 0 գործուղման:

ՀՀԿ-ի կառավարությունը վառելիքի (և ոչ միայն) գողերի կառավարություն էր: Սերժ Սարգսյանը գողանում էր միլիոն դոլարի վառելիք (տես առաջադրված մեղադրանքը), մանր չինովնիկները՝ հազարավոր դոլարների:

Հ.Գ. Տեսնես Նարեկ Մալյանին կցագրված «06»-ը գոնե խոդի ընկնո՞ւմ էր, որ մի բան էլ բենզին վառեր»:

| | |
10017 | 1
Facebook