Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

«Անտիֆեյք»-ը հրապարակել է Վլադիմիր Կարապետյանի հրաժարականի պատճառը

22:00, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
«Անտիֆեյք»-ը հրապարակել է Վլադիմիր Կարապետյանի հրաժարականի պատճառը

Այսօր վաղ առավոտից քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականն ու դրա հավանական պատճառները, գրում է «Անտիֆեյք»-ը: Մամուլում հայտնվում են տարատեսակ կարծիքներ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը գոհ չէր Վլադիմիր Կարապետյանի աշխատանքի արդյունավետությունից:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի ուղերձը կարդացել է սուֆլյորից՝ նույն նախադասությունը կրկնելով երկու անգամ, ինչն էլ դարձել է ներիշխանական մեծ «ռազբորկաների» առիթ, և հենց այս պատճառով է աշխատանքից հեռացվել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ի սկզբանե Ամանորի գիշերը, ֆիքսել էր ամանորյա ուղերձում առկա կրկնությունը, սակայն տիրապետելով նաև վարչապետի աշխատակազմում առկա խժդժություններին ձեռնպահ ենք մնացել դա հանրայնացնելուց՝ սպասելով հնարավոր զարգացումներին:

Այսպես, YouTube-ում տեղադրված տեսանյութի 4.40-4.56 վայրկյանում Նիկոլ Փաշինյանն ասում է. «2020թ.-ը դառնալու է թերահավատների հուսավառության և հավատավորների թռիչքի տարի: Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգեբանական թռիչքի տարի»:

Նույն տեքստը Նիկոլ Փաշինյանը բառացի կրկնում է 06:17-06.30 վայրկյանում, ապա խոժոռվում է, փոքր ընդմիջում վերցնում և շարունակում:

Վարչապետի շնորհավորական ուղերձը՝ առանց կրճատումների

Կառավարության պաշտոնական յութուբյան ալիքում Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի կրկնվող երկրորդ հատվածը մոնտաժվել է և հանվել (տեսանյութի 8:40 վայրկյանից):

Վարչապետի շնորհավորական ուղերձը՝ կրճատումներով

| | |
7333 | 2
Facebook