Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Արամ Մանուկյանի՝ աղբանոցի վերածված, անկտուր տան վիճակն ուղղակի ամոթալի է». Գայանե Մելքոմ Մելքոմյան

20:20, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
«Արամ Մանուկյանի՝ աղբանոցի վերածված, անկտուր տան վիճակն ուղղակի ամոթալի է». Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության Հրապարակի տակ թաղված հին քաղաքը մի օր արժի մասնագիտորեն բացել ու ցուցադրել: Բայց, կարծում եմ, հողի տակ «ապահով» պահված հուշարձանը բացելուց ու զբոսաշրջային վայր դարձնելուց առաջ պետք է մտածել ոչ հեռու գտնվող, փլման վտանգի առաջ կանգնած մեկ այլ հուշարձանի` առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տան ճակատագրի մասին:

Թեև շենքը սեփականատեր ունի, պետությունը պարտավոր է ամեն ջանք գործադրել ու ճանապարհ գտնել` այն օր առաջ վերականգնելու և թանգարանի կամ մեկ այլ պատշաճ հաստատության վերածելու: Արամ Մանուկյանի` աղբանոցի վերածված, անկտուր տան վիճակն ուղղակի ամոթալի է մեր պետության համար»:

| | |
2511 | 0
Facebook