Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևը հաշվարկել է «Թուրքական հոսք» գազատարի պատճառով կորցրած եկամուտները

19:40, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
Կիևը հաշվարկել է «Թուրքական հոսք» գազատարի պատճառով կորցրած եկամուտները

«Թուրքական հոսք» գազատարի գործարկումը, որով ռուսական գազը, շրջանցելով Ուկրաինան, Սև ծովի հատակով 30 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանելու Թուրքիա, կհանգեցնի Ուկրաինայի համար տարեկան եկամուտների կրճատմանը՝ 450 միլիոն դոլարի չափով։ Այս մասին հունվարի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Оператор газотранспортной системы Украины» ՍՊԸ-ի ղեկավար Սերգեյ Մակոգոնը, գրում է «РБК» կայքը:
     «Ըստ մեր գնահատականների, այն տարեկան կազմում է մոտ 450 միլիոն դոլար, ինչը չի կարելի անվանել վնաս: Մենք պարզապես այդ փողը չենք ստանա»,-հավելել է Մակոգոնը:

Ըստ նրա, կորուստները փոխհատուցելու համար անհրաժեշտ է որոնել նոր շուկաներ:

7228 | 0
Facebook