Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որ բրոկերին զանգում ես, ասում են՝ մենք հրաման չունենք». ավտոներկրողը հայտնվել է անորոշ վիճակում

17:55, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
«Որ բրոկերին զանգում ես, ասում են՝ մենք հրաման չունենք». ավտոներկրողը հայտնվել է անորոշ վիճակում

MAMUL.am-ի խմբագրություն է զանգահարել հերթական անհատ ավտոներկրողը, որը ևս հայտարարագրի պատճառով խնդրի առջև է կանգնել: Ըստ նրա՝ դեկտեմբերի 26-ին Գյումրու մաքսատանը դիմել է բրոկերին՝ հայտարարագիր ներկայացնելու հարցով: «Աջ ղեկով մեքենաների հայտարարագրման հարցով միայն 1 բրոկեր էր զբաղվում: Նա փաստաթուղթ չէր ընդունում: Ասում էր՝ ես ֆիզիկապես չեմ հասցնի: Դեկտեմբերի 31-ին իմացա, որ բրոկերները նաև Երևանում են ղեկի փոխարինում անում, սակայն ֆիզիկապես չկարողացա Գյումրիից Երևան հասնել: Այդպես էլ իմ գործերը մնացին անորոշ վիճակում: Այդ վիճակում միայն ես չեմ, ինձ նման 30-40 հոգի էլ կային»,-պատմեց Արմեն Բարսեղյանը՝ նշելով, որ ավտոմեքենաները հիմա Գյումրու մաքսատանն են, և դրանք հանելու միակ տարբերակը երրորդ երկիր տանելն է:

«Իսկ դա նշանակում է Վրաստան գնալ, իսկ այդ երկիրն էլ որքան գիտեմ՝ չի թողնում: Հիմա որ բրոկերին զանգում ես, ասում են՝ մենք հրաման չունենք, մեզ հրաման էր տրված մինչև ամսի 31-ը անեինք: ՊԵԿ էլ եմ զանգել, ասում են՝ մենք մեղավոր չենք, բրոկերը մասնավոր է»:

Ավտոներկրողի վկայությամբ՝ նման վիճակի մեջ են հայտնվել ոչ միայն աջակողմյան, այլև ձախակողմյան ղեկով մեքենաներ ներկրածները:

Նրանք մեր թղթակցին հայտնեցին, որ խնդրի լուծման ակնկալիքով մտադիր են եկող շաբաթ գնալ կառավարություն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ MAMUL.am-ը դարձյալ ստացել էր նմանատիպ բողոք՝ մեկ այլ ավտոներկրողից:

13007 | 0
Facebook