Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Bellingcat-ը կուսումնասիրի օդանավի աղետի՝ հրթիռի մասին վարկածը

00:15, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
#Bellingcat-ը կուսումնասիրի օդանավի աղետի՝ հրթիռի մասին վարկածը

Բրիտանական Bellingcat նախաձեռնող խումբը կուսումնասիրի` արդյոք հարձակման հետևանքով է Թեհրանի մերձակայքում կործանվել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող օդանավը: Այս մասին Twitter միկրոբլոգի իր էջում գրել է Bellingcat-ի հիմնադիր և տնօրեն Էլիոթ Հիգինսը:

Մասնավորապես, նա խոստացել է ուսումնասիրել կործանված օդանավի բեկորների լուսանկարները:

«Քանի դեռ հաստատված չէ կործանված ինքնաթիռի գտնվելու վայրը, որը չի երևում լուսանկարներից, ես զգուշորեն եմ վերաբերվում այս ամենին»,- գրել է Հիգինսը:

Նա խոստացել է, որ Bellingcat-ը կուսումնասիրի կործանման հնարավոր պատճառներից մեկը համարվող՝ իրանական զինուժին պատկանող ռուսական զենիթային «Тор» համակարգից արձակված հրթիռի վարկածը:

Հիշեցնենք, հրթիռային հարվածի մասին վարկածը տարածվել է համացանցում նախօրեին: Մասնավորապես, Daily Mail պարբերականը հաղորդել է, որ ուկրաինական ինքնաթիռը կարող էր պատահաբար հրթիռի միջոցով խոցվել: Այդ մասին, խոսում է այն փաստը, որ ինքնաթիռը, ինչպես երևում է տեսանյութում, սկսել է այրվել օդում: Իրանական կողմը այս վարկածը մերժում է:

7896 | 0
Facebook