Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Համացանց

«ՀՅԴ-ն հայց է ներկայացրել իմ դեմ». Արման Բաբաջանյան

16:00, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
«ՀՅԴ-ն հայց է ներկայացրել իմ դեմ». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կհանդիպենք դատարանում. ՀՅԴ-ն հայց է ներկայացրել իմ դեմ. երեկ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը «Վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու» պահանջով դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ կապված անցյալ տարեվերջին Ազգային ժողովում ունեցած իմ այն ելույթի (հղումը՝ մեկնաբանությունում) հետ, որտեղ՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, հիշեցրել էի այդ կուսակցության ահաբեկչական անցյալն ու դրա կարկառուն առաջնորդների քրեական կենսագրությունը՝ սկսած ահաբեկչական գործողություններով մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր:

Թե ինչն է ՀՅԴ-ին ստիպել դիմել նման անհաշվենկատ, չկշռադատված քայլի, դժվար է ասել: Իսկ որ հատկապես նշված համատեքստով ելույթի համար իմ դեմ դատական հայց ներկայացնելն անհաշվենկատ քայլ է, երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետև, եթե ՀՅԴ-ն այդ ելույթի համար իմ դեմ դատական հայց է ներկայացնում, պետք է պատրաստ լինի նույն մեղադրանքները լսել նաև դատարանում, որտեղ կներկայացվեն, բնականաբար, նաև դրանք ապացուցող փաստարկներ՝ սկսած 1990-ականների մամուլի հրապարակումներից մինչև Դրոյի և մյուս գործերով հազարավոր նյութեր:

Շատ ավելի հետաքրիքր կլինի լսել ՀՅԴ-ականների հակափաստարկրկներն այդ անծայրածիր փաստերի առնչությամբ: Հուսամ` դաշնակցականներն իրավական հարթությունում կպարզաբանեն, թե ինչպես 1998-ին իրադրության փոփոխության արդյունքում իրենցից շատերը դուրս եկան բանտերից՝ չկրելով դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռներով սահմանված պատժաչափերը:

Հուսամ` ՀՅԴ-ականները կրկին իրավական հարթությունում կպարզաբանեն իրենց կարկառուն ընկերոջ՝ Հրանտ Մարգարյանի անվան հետ կապվող բազմաթիվ պատմությունները, որոնք առնչվում են զենքի ու թմրանյութերի վաճառքին: Այս հարցերի վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշումները վստահաբար հետաքրքիր կլինեն նաև մեր հանրությանը:

Ուստի՝ կհանդիպենք դատարանում»:

| | |
3157 | 5
Facebook