Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանը մոտ ապագայում ավելի խիստ վրեժ է լուծելու Միացյալ Նահանգներից»․ իրանցի գեներալ

15:15, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
«Իրանը մոտ ապագայում ավելի խիստ վրեժ է լուծելու Միացյալ Նահանգներից»․ իրանցի գեներալ

Իրանը մոտ ապագայում «ավելի խիստ» վրեժ է լուծելու Միացյալ Նահանգներից՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ջոկատի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Աբդուլլահ Արագին, հայտնում է Tasnim News-ը:

Գործակալությունը վկայակոչում է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի տեղակալ Ալի Ֆադավիին, ով հայատարել է, որ Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը, Թեհրանի ռազմական հզորության ցուցադրումն էր: Ըստ նրա` իրանական հարձակման դեմ ԱՄՆ-ն «ոչինչ չէր կարող անել»:

7617 | 0
Facebook