Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Վերջին 30 տարիների քաղաքական մտքի նշաձողը սահմանել է Տեր-Պետրոսյանը». Վահրամ Թոքմաջյան

12:30, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
«Վերջին 30 տարիների քաղաքական մտքի նշաձողը սահմանել է Տեր-Պետրոսյանը». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեր-Պետրոսյանին սիրողները և ատողները հավասարապես հավատացած են իրենց ճշմարտացիության մեջ: Դրանք համոզմունքներ են, որոնք «սպառնում» են հասնել դավանաբանական մակարդակի, ինչպես որ էր կալվինիստների, լյութերականների պայքարը միջնադարյան Եվրոպայում, հուգենոտների և հակահուգենոտների պայքարը Ֆրանսիայում: Վերանալով մարդկային դրական ու բացասական զգացումներից` մեկ փաստ չեմ կարող չարձանագրել: ՀՀ նորանկախ պատմության առաջին և վերջին 30 տարիների քաղաքական մտքի նշաձողը սահմանել է Տեր-Պետրոսյանը: Ուրիշ ոչ ոք, այդ մտքի նշաձողին դույզն-ինչ չի մոտեցել: Պետության համար առանցքային և շրջադարձային փուլերում բոլորը վերադառնում են թիվ մեկ հեղինակի սահմանած նշաձողին կամ սպասում նրա խոսքին: Եվ այստեղ նորից առաջ է գալիս այն հակադրությունը՝ սիրողների և ատողների հավերժ պայքարը, մեկնաբանությունը յուրովի՝ ըստ պատեհության և հաճոյության:
     Լևոնը և նրա ժամանակը դեռ կգնահատվեն, երբ հուզականությունն իր տեղը կզիջի բանականությանը, կեղծիքը՝ պատմական փաստին, բամբասանքը՝ ողջախոհ քննարկմանը: Եվ պարտադիր չէ, որ այդ գնահատականը լինի միայն դրական:
     Այսպես է եղել իրերի ուղին դեռ այն ժամանակներից, երբ արևն սկսեց դուրս գալ արևելքից ու մայր մտնել արևմուտքում: Տիեզերքը գեղեցիկ է իր հակասությունների մեջ, ամբողջական՝ բախումներում:
     Ի՞նչ կուզեր Նախագահն իր ծննդյան օրով: Ենթադրում եմ, որ միայն Խաղաղություն»:

| | |
2948 | 0
Facebook