Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Թավրիզի ատրպատականցի բնակիչներն ադրբեջանցիների հանդեպ ունեն ոչ համակրալից վերաբերմունք». Վ. Ոսկանյան

04:10, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
«Թավրիզի ատրպատականցի բնակիչներն ադրբեջանցիների հանդեպ ունեն ոչ համակրալից վերաբերմունք». Վ. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքրական է, որ Թավրիզի ատրպատականցի բնակիչներն ադրբեջանցիների հանդեպ ունեն, մեղմ ասած, ոչ համակրալից վերաբերմունք՝ համարելով նրանց գոռոզ, մեծամիտ և, ինչպես ասում են նաև Երևանում, «բիրդան աղա (մեկից աղա դարձած, միանգամից հարստացած)»։

Ի դեպ, թավրիզցիները խոսակցական լեզվում էթնիկ ադրբեջանցիներին կոչում են «բաքվեցի» և տալիս մեկ այլ քամահրական անվանում պարսկերենով՝ کاپشن چرمی ها [kāpšenčarmihā] բռց․՝ «կաշվե բաճկոնավորներ», որովհետև, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո բացվեցին սահմանները, Ադրբեջանից Թավրիզ ժամանող «ճամպրուկային» առևտրականները համատարած հագնում էին կաշվե բաճկոններ»:

| | |
2063 | 0
Facebook